Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներին
![]() 169 Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 10:54 Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊՆ բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հաղորդում է Report-ը։ Շիրինովի խոսքով՝ այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։ «Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրանց են հանձնել են հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
