«Եթե Արցախի ղեկավարության դուխը չի հերիքում, թող գնան այլ երկիր, վտարանդի կառավարություն ստեղծեն»․ Արկադի Կարապետյան
![]() 299 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 12:18 Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ասել է, որ որևէ սպասելիք չունի․ «Առհասարակ, լավ սպասումներ չունեմ էս իշխանությունից։ Էն օրը Փաշինյանը խոսում էր Պետրոս Ղազարյանի հետ, ասածի տողատակերում էն էր, որ մեռնելու ենթակա եք, անհնարին է ապրելը․ ոչինչ չեք կարող անել, փակեք երկիրը․․․ Բա ո՞նց կարողացավ Նժդեհն անել»։ Անդրադառնալով Արցախի պետական մարմինների պահպանման հարցին՝ Կարապետյանը նշել է, որ Արցախի հարցը փակված չէ․ մեկ անձի ստորագրությամբ պետություն չի լուծարվում․ «Արցախի ղեկավարությունը պետք է քաջություն ունենա, որոշում անի, որ կառավարությունը մնում ա, իսկ եթե դուխները չի հերիքում, թող գնան ուրիշ պետություն և այնտեղ վտարանդի կառավարություն ստեղծեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
