Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Չե՞ք ցանկանում դառնալ երկրի ղեկավար՝ ինչպես Զելենսկին»․ հարց՝ Մարությանին

«Չե՞ք ցանկանում դառնալ երկրի ղեկավար՝ ինչպես Զելենսկին»․ հարց՝ Մարությանին
296
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 15:00

«Մենք չենք սահմանափակվելու քաղաքային ընտրություններով, թիմը գնալով աճում է, կան մտորումներ ու քննարկումներ քաղաքական նոր ուժ ստեղծելու համար․ հավաքել նոր մարդկանց, երիտասարդության։ Բնականաբար քաղաքական ուժը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է նախկին քաղաքապատ, ավագանու անդամ Հայկ Մարությանը՝ «Ալիք մեդիա»-ի եթերում պատասխանելով հարցին՝ կա՞ ավելի ընդարձակվելու, իշխանափոխություն իրականացնելու նպատակ․ արդյո՞ք չի հավակնում դառնալ երկրի վարչապետ։