Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կարծես ոչ ոք ուշադրություն չդարձրեց Լավրովի հայտարարությանը»․ Վարդան Բալյան

«Կարծես ոչ ոք ուշադրություն չդարձրեց Լավրովի հայտարարությանը»․ Վարդան Բալյան
380
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 16:30

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամանորյա նախապատրաստությունների համատեքստում կարծես ոչ ոք ուշադրություն չդարձրեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է միայն նոյեմբերի 9-ի հռչակագրի հիման վրա: Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ էլ Պուտինը թեթև ժպիտով Հայաստանի վարչապետին նայելով հընթացս հայտարարեց, որ նախապատրաստվում է հայ-ռուսական համապարփակ, այդ թվում՝ ռազմակա նհամագործակցության նոր համաձայնագիր, ըստ որում, 35-45 տարվա հեռանկարի կտրվածքով: Կենացները քաղցրանում են նաև Իրանի ուղղությամբ: Հայաստանի հանրապետության ինքնիշխանության երկրապահի շորերով ռուսական արջին խոնարհվելու գնացած արևմտամետ ձևացող իշխանությունները ակնհայտորեն չեն հասկանում անվտանգային սպառնալիքների լրջությունը մեզ համար առաջիկա տարում: Բայց գլխավոր խնդիրն անգամ այդ չէ՝ մեր ժողովուրդը չի հասկանում, կարծում են, թե արցախցիների նման իրենց էլ են թողնելու հեռանալ՝ ասենք Եվրոպա»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան