Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քանի՞ միլիոն են ծախսել փնթի սարքած, թերություններով կայքի վրա»․ Արթուր Չախոյան

«Քանի՞ միլիոն են ծախսել փնթի սարքած, թերություններով կայքի վրա»․ Արթուր Չախոյան
190
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 13:36

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հավելվածի թերություններին․ «Կայքի կարգավորումների մեջ կա հնարավորություն, որը թույլ է տալիս նկար տեղադրել էջում, տեղադրում եմ, բայց կայքը թարմացնելուց հետո նկարը կորում է, այսինքն՝ «պահպանել» կոճակը չկա, մոռացել են տեղադրել։ Մի օրվա սարքած սթից, փնթի կայք ա ու հետաքրքիր ա՝ քանի միլիոն դրամ են ծախսել՝ չնկատելով պրիմիտիվ խնդիրը»,- ասել է Չախոյանը։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան