Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում». Ավինյան

«Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում». Ավինյան
169
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 10:24

Առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների մասին հարցի քննարկման ժամանակ զեկուցվեց, որ դեկտեմբերին ծնվել է 988 տղա, 856 աղջիկ, իսկ տարվա կտրվածքով՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ոնց որ դրական է դինամիկան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մտածելակերպի ժամանակաշրջանը, կարծում եմ, վաղուց անցել է, դա նույնպես պետք է թողնել նախորդ դարում ու նոր տարին սկսել մի փոքր էդ մտածողության փոփոխությամբ: Անկախ սեռից՝ բոլորն ունեն ծնվելու ու ապրելու իրավունք: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են, բնության դեմ գործընթաց»: