«Վարչապետն աղաղակում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը. իսկ ո՞վ է վրեժի թիրախը». Նարինե Դիլբարյան
![]() 246 Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 03:00 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են իրենց գերնպատակ Զանգեզուրի միջանցքի ավարտի մասին, արդեն հստակ ժամկետներով բացել են ու 2029 թվականին էլ ավարտելու են, Աբդուլքադիր Ուրալօղլուն այսպիսի թյուրքադրբեջանական լավատեսական նախագծեր է հրապարակել, ադրբեջանի միջազգային հանցագործ նախագահը Հայաստանին ամանորի նախաշեմից սպառնում է իրենց պահանջները չկատարելու դեպքում պատժել, Իրանը կրկին մտահոգվել է՝ անուղղակի հայտարարություններ է անում ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պաշտպանության մասին ԱԳՆ մակարդակով, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն է եկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկելու, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ է տեսել, իսկ ՀՀ վարչապետը մարզից մարզ ճամփա է ընկել ձախողած շինարարության հետքերով, կախիչներ է պոկում, բասկետբոլի ցանցերի անցքերը, տուկի թելերը ստուգում, ցնցուղ տալիս ԿԳՄՍ նախարարին՝ գինը պարզելու, մարզպետներ հանում, տեղական կադրերին պատժում։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյան վարչապետին արտաքին քաղաքականությունն ընկճել է, և նա որոշել է դրանով չզբաղվել, ողջ ուժերը կենտրոնացնել կառավարության դպրոցաշինական ծրագրի տապալման տեղական մեղավորներին գտնելու, վերարկուն թողած՝ ընկնել է պոկված, անորակ կոճակների հետևից։ Քաղաքապետն էլ, Փաշինյանի օրինակին հետևելով, վճռական է՝ հիմնական խնդիրնեը թողած՝ Երևանի օղակաձև զբոսայգու թենիսի մարզահրապարակները պիտի քանդի, շրջակա այլանդակությունը ոչինչ, կորտերը խանգարում են քաղաքացուն։ Մի պահ կար՝ գործող վարչապետը աղաղակում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, իրականում իրենց վրեժի ժամանակն է, պարզապես քաղաքացու անունն են շահարկում։ Իսկ վրեժի թիրախը մեզ տարածքային ամբողջականությունից ու ազգային ինքնիշխանությունից զրկող արտաքին թշնամին չէ բնավ, այլ ՀՀ քաղաքացին, որին ամեն պահ դրսից սպառնում են տնավեր ու անհայրենիք թողնել…»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
