Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է». Սենոր Հասրաթյան

«Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է». Սենոր Հասրաթյան
219
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 17:00

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովորդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդեպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ...
Եթե մի երկրում պարտվածներն ու հայրենաքանդները կյանք են վայելում ազատության մեջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարվող ազգադավ հանցագործությունների հանդեպ, տակավին այդ երկրում ինչ-որ բան այն չէ...
Եվ, վերջապես, եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է...
...Երանի սխալված լինեմ...
Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է՝ հաղթողների և ստեղծողների ժամանակներում...»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան