Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին. «Հրապարակ»
![]() 289 Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերևս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։ Արցախը դատարկվելուց հետո հատկապես հայաստանյան իշխանական շրջանակները պարբերաբար թմբկահարում էին այդ որոշումը և պատասխանատվության ողջ բեռը փորձում դնել Շահրամանյանի ուսերին՝ հայտարարելով, որ մեկ հրամանագրով նա մի ողջ պետություն է լուծարել, և փորձում էին Արցախը հանձնելու մեղքը և մարդկանց զայրույթն ուղղել նրա կողմը։ Մինչդեռ արցախցի քաղաքական և հասարակական գործիչները հակադարձում էին, որ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ որեւէ հրամանագրով հնարավոր չէ լուծարել որևէ պետություն, այս պարագայում՝ նաև Արցախը։ Այն, ինչպես ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով, նույնկերպ է միայն հնարավոր լուծարել։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
