Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Էկվադորում քաղաքացիական պատերազմ է սկսվել». Սուրենյանց

«Էկվադորում քաղաքացիական պատերազմ է սկսվել». Սուրենյանց
264
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 17:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրումկ է. «Էկվադորում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է սկսվել. հակադրության կողմերից մեկը մաֆիոզ խմբավորումներն են:
Էկվադորը մեզանից շատ հեռու է և այնտեղ տեղի ունեցողը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:
Բայց այստեղ համաշխարհային միտումն է կարևոր. ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլ նաև քաղաքական, սոցիալական, հասարակական համակարգերում քաոսը, անկայունությունը դառնում են «օրինաչափություն»:
Այ, սա արդեն խնդիր է, որն ուղղակի հուզում է մեզ: Հարաճուն արտաքին անվտանգային մարտահրավերների ու ներքին համակարգային խնդիրների հաղթահարման կարողություն չունեցող իշխանության պարագայում՝ պետականության կոլապսի ուրվականը ավելի շոշափելի է դառնում»: