Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հնարավոր է նախատեսել Ադրբեջանի քաղաքացիների, գնացքների անցման որոշակի դյուրացումներ». Սարգիս Խանդանյան

«Հնարավոր է նախատեսել Ադրբեջանի քաղաքացիների, գնացքների անցման որոշակի դյուրացումներ». Սարգիս Խանդանյան
198
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 15:24

«Մեզ համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը, և բազմիցս ասել ենք, որ այն ունի պարամետրեր ու սկզբունքներ. այդ սկզբունքներ են՝ երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունը և հավասարությունը»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով՝ այդ սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում ու բանակցությունների ընթացքում և որոնց շուրջ, ըստ էության, եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին. դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ կրկին խոսելն անընդունելի է. «Այս սկզբունքների շրջանակներում իսկապես հնարավոր է նախատեսել գնացքների, ավտոմեքենաների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել»,- ասել է պատգամավորը:

Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը