«Բանկային փոխանցման ժամանակ արցախցուց 50 հազար դրամ պահում է արվել». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, հարց բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու ահազանգի վերաբերյալ. «Արցախցին՝ մեկ այլ արցախցու 75 հազար դրամ է փոխանցել, բայց բանկային փոխանցման ժամանակ ում փոխանցվել է, 50 հազար դրամը պահվել է, անհետացել է: Մեկ ամսից ավելի է՝ կինը վազվզոցի մեջ է: Ասել են՝ դուք ԴԱՀԿ-ից տուգանք ունեք, բայց ընդհանրապես տուգանք չի ունեցել: Էնքան տեղեկանք են ուզել, որ արդեն հուսահատվել է»: ԿԲ նախագահն արձագանքեց. «Պատմության ու մեր իրականության մեջ կարող են լինել բացառիկ դեպքեր, որոնք պահանջեն բացառիկ մոտեցում: Իմ փորձառության ընթացքում էդ տիպի հարցերով շատ են դիմում, հարցի վերջում պարզվում է՝ իրականությունը ոչ այս ծայրում է, ոչ այն, այլ ինչ-որ մեջտեղում է, դրա համար որպեսզի ձեր ժամանակը չխլեմ, քաղաքացուն էլ օգնենք, կխնդրեմ՝ փոխանցել հարցը, կասեմ, կնայեն, ձեզ հետադարձ կապ կտամ»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04