Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Գործով անցնող ոչ մի վկա չի պնդել, որ Արմեն Չարչյանն իր հանդեպ ճնշում է գործադրել». Գառնիկ Դանիելյան

«Գործով անցնող ոչ մի վկա չի պնդել, որ Արմեն Չարչյանն իր հանդեպ ճնշում է գործադրել». Գառնիկ Դանիելյան
210
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 00:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում գործընկեր Արման Ղազարյանի հետ մասնակցեցի Արմեն Չարչյանի գործով դատական նիստին։
Կեղծ մեղադրանքի առաջադրումը, կես տարի ապօրինի կալանավորումը քաղաքական ճնշման փորձ է։
Տաղանդավոր բժշկի և պրոֆեսորի հանդեպ իրականացվող շարունակական հետապնդումները, հարուցվող գործերը ներկայիս իշխանության ճղճիմության արձանագրումն են։
Նշեմ, որ գործով անցնող ոչ մի վկա չի պնդել, որ Արմեն Չարչյանը իր հանդեպ ճնշում է գործադրել։
Խորհրդակցության վերջում Արմեն Չարչյանը հայտարարել էր, որ անկախ քաղաքական դիրքորոշումից, ընտրությունից հետո իր մոտեցումը չի փոխվելու գործընկերների նկատմամբ։
Ես վստահ եմ, որ արդարությունը վաղ թե ուշ նորից հաստատվելու է Հայաստանի Հանրապետությունում»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան