Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Փաշինյանի սանիկը՝ Արմավիրի մարզպե՞տ․ «Հրապարակ»

Փաշինյանի սանիկը՝ Արմավիրի մարզպե՞տ․ «Հրապարակ»
227
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 09:24

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում ու այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, ով Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է։ Համենայնդեպս, երեկ Խուդաթյանի աշխատակազմում՝ Արմավիր խոշորացված համայնքում, արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնազրկվեց անցած շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից և մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո»։