«Սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին». Ռուստամ Բադասյան

Կառավարությունը քննարկում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել, առաջին՝ թափանցիկության ապահովում, այսինքն, որ խաղային գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»,- ասաց պաշտոնյան: «Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին, մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին, խոսքը թե՛ օն լայն, թե՛ կենդանի մոլեխաղի մասին է: 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման ծրագրից օգտվողները չեն կարող մասնակցել, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել»,- հավելեց Բադասյանը: Դիմելով զեկուցողին՝ Փաշինյանը հարցրեց. «Ասում ենք՝ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, չի կարող խաղադրույք անել, ինչպե՞ս ենք վերհսկում»: Պաշտոնյան արձագանքեց՝ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04