Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Փաշինյանն ու Դոդի Գագոն ուզում են ամեն ինչ անել, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը քայքայեն». Վարդան Ղուկասյան

«Փաշինյանն ու Դոդի Գագոն ուզում են ամեն ինչ անել, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը քայքայեն». Վարդան Ղուկասյան
257
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 13:18

Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությանը, ըստ որի՝ դադարեցվել է նրա անդամությունը կուսակցությանը. «Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը: Չլիներ Վարդան Ղուկասյանը, չէր լինի «Հանրային Ձայն»-ը: Արտակ Գալստյանը, երբ թղթերը տվել է պետռեգիստր ու գրանցել կուսակցությունը, էդ ժամանակ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի: Էդ նոր իմացա՞ն, որ ես ՌԴ քաղաքացի եմ: Երկրորդ, Վարդան Ղուկասյանի լիազորությունները չեն կարող դադարեցնել հենց նույն կուսակցության կանոնադրությամբ: Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, 17-19 հոգի պիտի հավաքվեն, որպեսզի որոշում կայացնեն՝ ինչ-որ մեկի լիազորությունները դադարեցնեն: Գնացեք, Գալստյանին հարցրեք՝ ո՞ւր է 17 հոգու ստորագրությունը: Ի տարբերություն Գալստյանի, կուսակցականների գերակշիռ մասը դիմել է Վարդան Ղուկասյանին ու ղեկավար մարմնին՝ խնդրելով գումարել համագումար ու համագումարով որոշել՝ մնում ենք Գալստյանի, թե Ղուկասյանի հետ»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով. «Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին՝ իրա պատկերացմամբ, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթեցրու, քայքայի, ոնց կարաս: Առաջացել ա խնդիր՝ կա՛մ Վարդան Ղուկասյան, կա՛մ Արտակ Գալստյան. խնդիրն առաջացրել ա ո՞վ՝ Նիկոլ Փաշինյան, Դոդի Գագո, որոնք ուզում են ամեն ինչ անեն, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը պայթեցնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը`   Հանրային դատ