Երևանի ամենահին մարզահամալիրը վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն
![]() 301 Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 18:18 Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։ Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։ Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ, Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։ «Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։ 2023 թ-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։ Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։ Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող Սպարտակ մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու ևս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, ևս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։ Մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։ «Մարզադաշտի տարածքը նույնպես կառուցապատվելու է նոր չափորոշիչներով, որը համաձայնեցվելու է «Հայաստան» մարզական ՀԿ-ի խորհրդի հետ։ Մեր ընկերությունը և «Հայաստան» մարզական ՀԿ-ն ունեն համաձայնագիր, որ այդ տարածքում մենք կառուցելու ենք ժամանակակից մարզային համալիրներ տարբեր սպորտաձևերի համար։ Լինելու են բոլոր այն մարզադահլիճները, որոնք կան հիմա, բայց շատ ավելի բարձր մակարդակի և այսօրվա չափորոշիչներին համապատասխան»,- հայտնել է ընկերության տնօրենը։ Ներդրումների վերաբերյալ հարցին էլ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանել է, որ ներդրումների ծավալը քննարկման փուլում է, իսկ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է վարկային և անձնական միջոցներով: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
