Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՊԵԿ-ը փետրվարի 1-ից տուգանելու է բնակարանները վարձակալությամբ տվողներին, ովքեր հարկայինում չեն գրանցվել

ՊԵԿ-ը փետրվարի 1-ից տուգանելու է բնակարանները վարձակալությամբ տվողներին, ովքեր հարկայինում չեն գրանցվել
223
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 20:54

Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ։ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։ Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արդեն կան շուրջ 5000 քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի ու հունվարի առաջին օրերի համար ներկայացրել են հայտարարություն այն մասին, որ իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր։

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ կառավարության գործընկերներն աշխատում են այդ համակարգի պարզեցման համար։

Նա նաև վստահեցրել է, որ ունեն բավարար գործիքակազմ վերահսկողական գործընթացը պատշաճ կատարելու համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու վարձակալության մասին հայտարարությունները, այլ պետական մարմիններից ստացվող տեղեկությունները։ Բոլոր տվյալները հավաքագրվելու են ու ՊԵԿ-ը փետրվարի 1-ից կսկսի վարչարարությունը՝ առաջին փուլում կենտրոնանալով նորակառույց շենքերի վրա։