Սպանդանոցային մորթը ստուգվում է տեսանյութերով․ ՍԱՏՄ ղեկավար
![]() 1096 Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 20:06 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը կարևորում է թվայնացման այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի գրասենյակում իրականացնել մեծածավալ ստուգումներ՝ փորձելով համապատասխան փաստաթղթերն այդ համակարգի միջոցով տեսնել և վերահսկողություն իրականացնել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը նշել է, որ, մասնավորապես սպանդանոցային մորթի դեպքում հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որ փաստացի մորթը ստուգվում է պարբերաբար և եթե նկատվում է, որ բացակայում են դրա վերաբերյալ համապատասխան տեսանյութերը, ապա վերահսկողություն է իրականացվում և պատասխանատվություն կիրառվում, որպեսզի այդ վարքագիծը փոխվի: «Այսինքն՝ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր սպանդանոց այցելելու խնդիր չունենք: Մենք համեմատում ենք տեսանկարահանումը փաստացի մորթին է վերաբերում, թե այլ նկարահանումների: Նման տարբերակներով մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, որոնց փաստաթղթային ստուգումը կարելի է իրականացնել գրասենյակում և դրա հիման վրա բացահայտել»,-պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավարը: Ոլորտի անելիքներից նա առանձնացրեց նաև ռիսկերի համակարգ ունենալը, որի դեպքում կառույցի սահմանափակ ռեսուրսների պայմաններում ավելի նպատակային ու թիրախային ստուգումներ կիրականացվեն՝ ավելի վերլուծված ու գնահատված՝ թե ինչ խնդրի դեպքում տեսուչը պիտի այցելի տվյալ վայր և կենտրոնանա արդեն ռիսկերով բացահայտված խնդրի վրա: Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդեն ընթանում են նշված խնդիրների լուծման ճանապարհով և այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն: |

«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
174Երեկ, 11:24
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
287Երեկ, 00:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
39911.02.2026, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
42111.02.2026, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
27511.02.2026, 10:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
87511.02.2026, 00:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
31511.02.2026, 00:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
66710.02.2026, 11:16
