Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին
![]() 983 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 18:06 Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի ներդրումն ավարտական փուլում է։ Համակարգը, որով ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվում է ինչպես համակարգի վեբ տարբերակը, այնպես էլ բջջային հավելվածը։ Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգը ենթադրում է նաև որոշակի սոցիալական կրեդիտներ։ Այս տարվա համար նախատեսված է առողջապահության ու կրթության ոլորտում կատարված ծախսերի որոշակի չափով հետվերադարձ։ Կրթության ոլորտում մինչև 100 հազար դրամի չափով, առողջապահության ոլորտում՝ մինչև 50 հազար դրամի չափով։ Նման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին այն տեղերում, որտեղ ստացել է տվյալ ծառայությունը, դիմի համապատասխան հարկային հաշիվ դուրս գրելու համար, որպեսզի դրանք հասանելի լինեն ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում։ «Օրինակ, ես իմ երեխայի համար դպրոցում վճարել եմ կրթության ծառայության համար վճար։ Դիմում եմ, դպրոցը դուրս է գրում հարկային հաշիվ ու այդ տեղեկությունը ներկայացվում է ՊԵԿ-ին, որն էլ որոշակի չափով գումարի հետվերադարձ է կատարում»,- ասաց Աշոտ Մուրադյանն՝ ընդգծելով, որ քաղաքացին համակարգում տեսնելու է իր բոլոր եկամուտները, հետվերադարձի գումարները, այսինքն՝ ամբողջ շարժը։ |

«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
167Երեկ, 11:24
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
280Երեկ, 00:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
39211.02.2026, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
40711.02.2026, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
27011.02.2026, 10:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
85611.02.2026, 00:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
31211.02.2026, 00:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
65510.02.2026, 11:16
