«Եթե այդ տեսանյութը կա, ինչո՞ւ Ստեփանավանի քաղաքապետարանը չհրապարակեց». Կոչուբաև
![]() 266 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 00:06 «Եթե տեսանյութը առկա է, ինչու մենք հերքման տեքստում չենք տեսել, եթե առկա է այդպիսի տեսանյութ, որ Գագիկ Կարապետյանն անվնաս մտել է քաղաքապետարան, անվնաս դուրս է եկել, թող հրապարակեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում հարցադրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն, ով օրեր առաջ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանի կողմից մի քաղաքացու նկատմամբ բռնության դեպքի մասին էր ահազանգել: Հիշեցնենք, որ փաստաբանն ահազանգել էր, որ Գագիկ Կարապետյանը անաշխատունակության տեղեկանք ստանալու համար դիմել էր Ստեփանավանի քաղաքապետարան, որտեղ էլ նրան ծեծել են քաղաքապետի անվտանգության աշխատակիցները, իսկ քաղաքապետը դանակով փորձել է քաղաքացու կոկորդը կտրել: Հիշեցնենք նաև, որ փաստաբանի հայտնած տեղեկությունները հերքել էին նաև Ստեփանավանի քաղաքապետարանից: «Բնականաբար, քաղաքապետարանից այլ հրապարակում, հերքում չէի էլ սպասում, պետք է այդպես էլ լիներ: Այո՛, քաղաքացին իր վրդովմունքը հայտնել է, բայց արտահայտել է նախ պատշաճ, և այդ վրդովմունքը եղել է տեղին: Որովհետև անձը մտել է քաղաքապետարան տեղեկանք վերցնելու, իրեն ամբողջ օրը սպասեցրել են, վերջում ասել են՝ քաղաքապետը ժողովի է, հետո տեսել են այդ քաղաքապետը շենքում խնձոր կտրելով շրջել է, այսինքն՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ: Սա այն է, ինչ Գագիկ Կարապետյանն է ներկայացնում և իր հետ եղել է: Այո՛, իրավապահները պետք է պարզեն, նաև պետք է պատասխան տան՝ ինչու, երբ Ստեփանավան քաղաքի քննիչը լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն էր իրականացնում, գործը վերցվեց քննիչից ու տարվեց մարզային վարչություն: Հասկանալի է, չէ՞, որ կանխատեսելի ավարտ ապահովելու նկատառմամբ է սա արվել: Բայց, եթե այդ տեսանյութերը առկա են, որ Գագիկ Կարապետյանը մուտք ու ելք է արել քաղաքապետարան առանց վնասվածքի, ես կարող եմ հրապարակայնորեն հայտարարել, որ Կարապետյանի հայտնած տեղեկությունները ակնհայտ զրպարտչական բնույթի են եղել ու շարժվել առաջ»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Կոչուբաևը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
