Ավելի քան 11 մլն դրամ՝ պաշտոնյաների ու ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգևելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատել է, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։ Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։
Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների և ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար։
Պաշտոնյաները իշխանության ներկայացուցիչներ էին հիմնականում, որոնք արդեն սովորություն են դարձրել սեփական կարիքների համար մսխել ՀՀ քաղաքացու աշխատանքի հարկերից կուտակված պետական բյուջեն։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարը մոտ 27 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել պետության միջոցներից՝ ՔՊ-ականներին և իրենց մերձավորներին զվարճացնելու համար:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04