«Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը». Պապիկյանը մանրամասներ նշեց ձնահյուսի պատճառով զինծառայողի մահվան դեպքից
![]() 228 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 18:54 «Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում»,- անդրադառնալով ձնահյուսի պատճառով զինծառայողի ողբերգական մահվան դեպքի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ վերջին 3 տարվա ձևավորված առաջնագծի հետ գործ ունենք, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են իրենց հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ։ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այդ օրը ունեցել են 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, բայց անբարենպաստ եղանակների պատճառով շարունակել են ծառայել և միայն երկու օր անց են իջել և պատշաճ զորացրվել տուն։ «Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը»,- ասաց նա՝ ակնարկելով, որ հարազատների կողմից անհարկի ճնշումներ են եղել սպայական կազմի վրա: Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին ունեն 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք եղանակի պատճառով մշտապես փակման ենթակա են և շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակների պայմաններում մեքենայով հնարավոր չի հասնել։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
