Կոնջորյանի ուշագրավ հայտարարությունը. «Ժողովուրդ»
![]() 200 Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 09:14 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»: Ամենայն հավանականությամբ, այս գրառումը նա արել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում ասել էր. «Երևանը նոր պահանջներ է ներկայացնում, չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները։ Դա հակասում է պայմանավորվածություններին»։ Թերևս հուշենք Հայկ Կոնջորյանին ընթերցել կամ վերընթերցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, որի տակ դրված է իր այժմյան կուսակցության ղեկավարի և վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ այդ հայտարարության 9-րդ կետում գրված է. Հետաքրքիր է՝ մի՞թե Կոնջորյանը չի տեսնում այս պարզ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Գուցե չի ուզում տեսնել։ Այս իշխանություններն անգամ հակադարձելու կամ քննադատելու հարցում են ապաշնորհ ու մանիպուլյատոր, ուր մնաց՝ նրանցից պետության կառավարում ակնկալես»: ![]() |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57

