«Մի շատ կարևոր բան է մտահոգում». Ոսկան Սարգսյան
![]() 312 Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 03:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս չեն գա, Ադրբեջանում Հայաստանի տարածքն անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին, սակայն ընդունում է, որ խաղաղության գործընթացը ձախողվել է։ Մի շատ կարևոր բան է մտահոգում, եթե գարնանը, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, հարձակվի Հայաստանի վրա, ո՞վ է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը՝ բանակում չծառայած, ռազմական գործից հեռու, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած, մեր պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյա՞նը, պատմության դասատուից պաշտպանության նախարար դարձած ու այդ գործում հաջողություններ չունեցած Սուրեն Պապիկյա՞նը, թե՞ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով խաբեց լրագրողներին, ասելով, որ Ջերմուկի մոտ դիրքավորված ադրբեջանական զինուժը պարենի կարիք զգալով, սովածանալով, կլքի այդ դիրքերը, կհեռանա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
