Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արցախի նոր պետնախարար է նշանակվել. «Ժողովուրդ»

Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արցախի նոր պետնախարար է նշանակվել. «Ժողովուրդ»
363
Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 09:30

Արցախի գործադիր մարմնում քաղաքական խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:
Ինչպես Արցախի աղբյուրներն են հայտնում՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: