Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տարածաշրջանում կրքերը թեժանում են»․ Տիգրան Աբրահամյան

«Տարածաշրջանում կրքերը թեժանում են»․ Տիգրան Աբրահամյան
268
Կիրակի, 21 հունվարի, 2024 թ., 12:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:
Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում՝ տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել՝ հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:
Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Հովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»։