Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հանեք ՓՈՂԸ իշխանության համար մղվող պայքարից»․ Նորայր Նորիկյան

«Հանեք ՓՈՂԸ իշխանության համար մղվող պայքարից»․ Նորայր Նորիկյան
239
Կիրակի, 21 հունվարի, 2024 թ., 12:54

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականության մեջ և իշխանության համար պայքարում քանի դեռ ՓՈՂԻ դերը գերակայում է և առաջնային նշանակություն ունի գաղափարական մրցակցության, քաղաքական սկզբունքայնության ու մարդկային արժանապատվության նկատմամբ, մենք միշտ ունենալու ենք այսպիսի չկայացած, ողորմելի ու ծախու քաղաքական համակարգ։
Հանեք ՓՈՂԸ իշխանության համար մղվող պայքարի առաջին շարքերից, հնարավորինս նվազեցրեք նրա դերակատարությունը քաղաքականության մեջ, հնարավոր բոլոր բախտախնդիրները, մորթապաշտները, քաղաքական խոպանչիները, պատեհապաշտները, հանցագործները, թալաչիները, մարդասպանները, «փող-իշխանություն-փող» մեխանիզմով ապրող բոլոր ստահակները հասարակության համար կդառնան անհետաքրքիր, իսկ քաղաքականության ու իշխանության համար մղվող պայքարում՝ անպիտան։
Երիցս պնդում եմ՝ Հայաստանում պետք է փոխվի ուժեղի չափանիշը։
Քաղաքականության մեջ ուժեղն ու հաղթողը պետք է լինի ոչ թե փողատեր հանցագործն ու մաֆիոզ թալանչին, այլ ինտելեկտուալ ու մասնագիտական բարձր կարողություններ ունեցող գաղափարական անհատը, չապականված և մասնագիտական պոտենցիալ ունեցող քաղաքական թիմը»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան