«Եթե «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն է վերջանալու». Աննա Մկրտչյան
![]() 227 Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 10:48 «Ինքը և իր հանցավոր խմբակը եկել են՝ չգիտեմ որ երկրի հատուկ ծառայության, բայց, ակնհայտորեն, որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնների հատուկ ծառայությունների պատվերը կատարելով, հայոց պետականությունը խարխլելով և հայոց պետականության գործոնն այս տարածաշրջանում վերացնելով»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրա համոզմամբ՝ Փաշինյանը և իր կուսակցությունը շարունակում են «հայկականության վերացման» գիծը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ Մկրտչյանը նշել է. «Անգամ մեր միջազգային գործընկերները սկսել են տարանջատել հայ ժողովրդին ու Նիկոլին: Լավրովը շատ լավ գիտի, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը փորձելու է մեղավորությունը բարդել էլի իրենց վրա»: Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ դիմադրում է իբր «խաղաղության պայմանագիր» կնքելու համար. «Ինքը շատ լավ գիտի, որ եթե էդ «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն ա վերջանալու, իսկ ինքն իր պիտանելիության ժամկետն ատամներով էլ լինի, պիտի պահի, որովհետև ինքն էդ աթոռին նստելուն այլընտրանք չի տեսնում»,- ասել է Մկրտչյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
