Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանի հանդեպ կա արևմտյան ճնշում». Հակոբ Բադալյան

«Հայաստանի հանդեպ կա արևմտյան ճնշում». Հակոբ Բադալյան
253
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս ամիսներ առաջ, դեռևս քաղաքապետի ընտրությունից հետո ասել եմ, Հայաստանի հանդեպ կա արևմտյան ճնշում՝ «նշաձողը մի քիչ էլ» իջեցնելու համար, որն արդեն վերաբերում է Հայաստանին:
Սահմանադրության հարցը հենց դա է: Իհարկե տրենդային չէ այդ մասին խոսելը, հաստատուն տրենդները մեզանում կամ Ալիևի ու Էրդողանի կամ ռուսների «ականջներ» տեսնելն է: Եվ բնականաբար ոչ մի կասկած, որ Ալիևից ու Էրդողանից են գալիս Հայաստանի հանդեպ պահանջները:
Բայց բուն խնդիրն այն է, որ դրանք ընդունվում են և լեգիտիմ են դիտվում արևմտյան հարթակներում: Ահա թե ինչու է այնպես, որ այդ հարթակներ չի գնում Ադրբեջանը, բայց օրինակ ամերիկացի համանախագահ Բոնոն և ԵՄ ներկայացուցիչ Կլարը Երևան են գալիս, իսկ Բաքու՝ չեն գնում: Գալիս են Երևան հենց «նշաձողը մի փոքր էլ իջեցնելու» համար: Սահմանադրության թեման հենց դա է:
Ճնշումը միշտ չէ, որ գործադրվում է մահակով: Ճնշումը քաղաքականության մեջ կարող է գործադրվել անգամ սիրալիր ժպիտով և քաղցր խոսքով: Ավելին, քաղաքականության մեջ արհեստավարժ ճնշումները գործադրվում են հենց այդպես: Ոչ արհեստավարժներն են, որ գործում են կացնով ու մահակով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան