ԱՄՆ-ն կստեղծի վեցերորդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչներ

Փենթագոնը պայմանագիր է կնքել Northrop Grumman կորպորացիայի հետ՝ վեցերորդ սերնդի B-21 Raider ռազմավարական գաղտնի ռմբակոծիչների առաջին խմբաքանակի ստեղծման համար, հայտնում է Breaking Defense-ը:
Ձեռքբերման և պահպանման հարցերով պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լա Փլանթեն հրապարակմանը հայտնել է, որ փորձարկման արդյունքների հիման վրա ինքը «հավանություն է տվել B-21-ի փոքր խմբաքանակի արտադրության մեկնարկին»։
Պայմանագրի մանրամասները, ինքնաթիռների արտադրության քանակն ու ժամկետները չեն բացահայտվում: Ակնկալվում է, որ դրա շրջանակներում կարտադրվի այս տեսակի ռմբակոծիչների առաջին արտադրական խումբը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ առաջին B-21-ը, որը ստացել է Cerberus անվանումը, արդեն կատարել է երկու փորձնական թռիչք՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին և հունվարի 17-ին: «Northrop Grumman» զարգացնող կորպորացիան արդեն պատրաստել է այս տեսակի վեց ինքնաթիռ:
2022 թվականի դեկտեմբերի սկզբին Փենթագոնն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց նոր B-21 Raider ռազմավարական «անտեսանելի» ռմբակոծիչը՝ Քալիֆորնիայի Փալմդեյլ քաղաքում գտնվող՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 42-րդ գործարանում շնորհանդեսի ժամանակ: Օդանավի հետագա փորձնական թռիչքներն իրականացվել են գործարանի օդանավակայանից։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարությունն ակնկալում է զինված ուժերում առաջին B-21 Raider-ն ունենա 2025 թվականինլ: Կործանիչն ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենքեր:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
294Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
130Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
167Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
21005.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21005.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48702.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45202.10.2026, 13:06