433 միլիոն ջեքփո՞թն են ուզում խլել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դատախազությունը հրապարակային ծանուցմամբ քաղաքացի Իշխան Մարտիկի Վահրադյանին հրավիրել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Ծանուցումից տեղեկանում ենք, որ Իշխան Վահրադյանը Երևան քաղաքում է հաշվառված, նա 1982 թվականին է ծնվել։ Նրա հետ մեկտեղ դատախազություն է հրավիրվել նույն հասցեում հաշվառված Տաթևիկ Գրիգորյանը, ենթադրվում է՝ կինը։ Ի դեպ, «Իշխան Մարտիկի Վահրադյան» տվյալներով մեկ մարդ կա Հայաստանում, ով բնակվում է Երևանում: Նույն անուն-ազգանունով ևս մեկ հոգի հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։
2020 թվին՝ 4 տարի առաջ, մամուլում հրապարակվեց, որ երևանաբնակ Իշխան Վահրադյանը «Վիվառո» կազինոյում շահել է տարածաշրջանի ամենամեծ ջեքփոթը՝ 433 մլն 752 հազար 459 դրամ: Երևանի բնակիչը խոշոր շահումը գրանցել է՝ ընդամենը 3 հազար 500 դրամ խաղադրույք կատարելով։ Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք «ջեքփոթ բռնած» երևանցի Իշխան Վահրադյանի՞ն են կանչել բացատրություն տալու, սակայն դատախազությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ասելով, որ հրապարակային ծանուցման մեջ նշված տվյալներից զատ ոչինչ չեն կարող ասել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04