Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փաշինյանը հասցնելու է մի վիճակի, երբ պետության լուծարումը ներկայացնելու է` որպես գոյության միակ երաշխիքՀայկ Մարտիրոսյան

«Փաշինյանը հասցնելու է մի վիճակի, երբ պետության լուծարումը ներկայացնելու է` որպես գոյության միակ երաշխիքՀայկ Մարտիրոսյան
287
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 21:42

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որևէ կասկած չունեմ, որ ամենաշատը երեք տարվա ընթացքում (ամենաշատը) Նիկոլ Փաշինյանը Հայաստանին բերելու է մի վիճակի, երբ պետության լուծարումը ներկայացնելու է որպես գոյության միակ երաշխիք:
Դա իհարկե չգոյության բացարձակ և բացառիկ երաշխիք է լինելու, բայց հայ ժողովուրդը (ներառյալ իրեն հայրենասեր երևակայող սփյուռքը) համաձայնելու է դրան:
Այդ գործընթացը ունենալու է մի քանի հանգրվաններ.
Սահմանադրության փոխում,
Նոր տարածքների հանձնում,
Ռազմական հարձակման առջև նոր և արագ կապիտուլիացիա,
Փաստաթղթավորված ամբողջական և անդառնալի կապիտուլիացիա:
Հ.Գ. Շատ կուզենայի իմանալ, թե հայրենիք փրկողները և հույս տվողները թե դա թույլ չեն տալու՝ ինչպես նաև նրանք, որ ինձ մեղադրում են հուսահատություն տարածելու մեջ, ինչպես են պատկերացնում այս սցենարի կանխումը:
Հստակ, պարզ և հոդաբաշխ՝ առանց գեղեցիկ, ազատագրական լոզունգների»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան