Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ո՞վ է ասել, որ ընդդիմադիր լինելով, կարող են մաքրել իրենց անցյալի սխալները». քաղաքագետ

«Ո՞վ է ասել, որ ընդդիմադիր լինելով, կարող են մաքրել իրենց անցյալի սխալները». քաղաքագետ
167
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 16:48

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկն ասում է. «Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր դեմ են եղել Սերժ Սարգսյանին...» ու էստեղ ուզում ես ասել. «Իյա՜, իրո՞ք...»:
Կարծում էի, որ իշխանական դաշտից տեղափոխվելով ընդդիմադիր դաշտ, ժամանակի հետ իմաստնություն ձեռք կբերեն և կհասկանան մի շատ պարզ ճշմարտություն. «մարդկանց մեղադրելով՝ սեփական մեղքերը քողարկելու համար, միայն հակակրանք ես շահելու քո նկատմամբ», մի բան, որ այսօր է տեղի ունենում։
Նույնիսկ ես, կարծում էի, որ հիմա ճիշտ է թեկուզ պասիվ լոյալություն ցուցաբերել, քանի դեռ ունենք մահացու մարտահրավերներ, բայց ՀՀԿ ներկայացուցիչներն ամեն անգամ իրենք իրենց գերազանցում են ու ստիպում ակտիվ հակակրանք տածել։
Ո՞վ է ասել, որ իրենց սխալները չպիտի քննադատվեն, ո՞վ է ասել, որ ընդդիմադիր դաշտում լինելով պիտի անձեռնմխելի լինեն, ու ո՞վ է ասել, որ ընդդիմադիր լինելով կարող են մաքրել իրենց անցյալի սխալներն, իսկ հաճախ նաև հանցանքները։
Դասեր քաղում են խելացիները, ովքեր ապագա են ուզում, իսկ ագրեսիվ մեծախոսները՝ ուղղակի կոչում են ներքին ագրեսիայի ու ատելության մեջ, այնինչ պետք է ր նայել ապագային...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան