Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շրջանառության է դրվել ծայրահեղ անընդունելի հերթական նախագիծը». Գոհար Մելոյան

«Շրջանառության է դրվել ծայրահեղ անընդունելի հերթական նախագիծը». Գոհար Մելոյան
213
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 17:18

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Շրջանառության է դրվել ծայրահեղ անընդունելի հերթական նախագիծը, որը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական և փաստաբանական ծառայությունների արժեքի կտրուկ աճին, քանի որ նախատեսվում է շրջանառության հարկի համակարգում սահմանափակել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ինչի արդյունքում՝ շրջանառության հարկի համակարգում գործող փաստաբանական գործունեությունն այլեւս հարկվելու է ԱԱՀ-ով։
Սա սահմանափակելու է քաղաքացիների որակյալ իրավական օգնություն ստանալու իրավունքը»:

Աղբյուրը`   Գոհար Մելոյան