«Հանրային Ձայն»-ը ներողություն է խնդրում
![]() 241 Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 19:48 «Հանրային Ձայն» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Ավարտվեց կուսակցության շուրջ առաջացած թնջուկի առաջին փուլը։ Բլոգեր Վարդան Ղուկասյանը մինչ այդ հայտարարեց, որ 23000 ընտրող ձայն է տվել ոչ թե կուսակցությանը և գաղափարին, այլ իր հայհոյանքներին և հրավիրեց համագումար միայն իր համակիրներով, համագումարը տապալվեց և բլոգերին մնաց հայտարարել նոր ԴՈԿ անվամբ կուսակցության ստեղծման մասին։ Ամփոփենք արդյունքները։ Բլոգերի համագումարին ներկա էին 232 անձ, որից միայն 10%-եր կուսակցական։ Այսինքն, եթե ընդունենք, որ այդ 232 հոգին փողով բերած չէին, ապա բլոգերի համակիրները 23000 ընտրողներից ընդամենը 232 հոգին են։ Կուսակցությունը ունի մոտ 800 անդամ։ Բլոգերի կոչից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում և հայտարարություն են ներկայացրել ընդամենը 8 հոգի։ Այսինքն, 800 կուսակցականից ընդամենը 8 հոգին են բլոգերի համակիրը։ Ամփոփենք՝ Ընտրությունների ժամանակ կուսակցության ծրագիրը և գաղափարն ընտրել են 22780 ընտրող։ Հայհոյանքը, մանկապղծությունը, արժեհամակարգի պղծումը, ընտանեկան արժեքների ոտնահարումը 232 հոգի։ Կուսակցության անդամ 800 հոգուց 792 հոգին համախմբված են կուսակցության գաղափարի շուրջ և մերժում են հայհոյանքը ու սրբապղծությունը՝ որպես քաղաքական գործիքակազմ բլոգերի կիրառած մեթոդաբանությունը։ 792 կուսակցական ընտրեցին բարոյականությունը, ընտանեկան արժեքները, քրիստոնեական հավատը և մերժեցին բլոգերին։ Բլոգերին կուսակցությունից վտարելուց հետո ստացել ենք ևս 45 դիմում կուսակցությանը անդամագրվելու։ Շնորհակալ եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներից և հասարակությանը բարոյական արժեքների կողմը կանգնելու համար։ Շնորհավորում եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին մեզ վարկաբեկող աղբից ազատվելու և ինքնամաքրվելու համար։ Նաև շեշտեմ, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը հանդես է եկել նոր «Արժեհամակարգ» նախաձեռնությամբ, հայկական սոցիալական հարթակը հայհոյող և սրբապիղծ բլոգերներից մաքրելու նպատակով, քանի որ հասկանում է, որ Դոգ մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով։ Աստված պահապան հայ ժողովրդին»։ Ավելի վաղ լրագրող Նաիրի Հոխիկյանն զգուշացրել էր, որ փորձ է արվում մաքրելու Դոգի կերպարը՝ որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի: Աղբյուրը` «Հանրային Ձայն» |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
