Ի՞նչ է թաքնված թենիսի կորտերի քանդման ետևում․ «Ժողովուրդ»

Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Հատկապես վերջին 2 օրվա ընթացքում մեզ ուղղված հարցերի բնույթից, ուղղվածությունից ձևավորվում է տպավորություն, որ փորձ է արվում հարցը տանել բոլորովին այլ հարթություն, շեղել հանրության ուշադրությունը: Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի ետևում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չի, և հանրային գերակա շահ առկա չի, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։
Կասկածներ կան, որ համայնքը, թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելով, այն օգտագործելու է այլ նպատակներով, օրինակ՝ մեծ ռեստորանային համալիր է տեղում կառուցվելու։ Ըստ ակումբի՝ խելամիտ տարբերակ, որով ներդրված միլիոնները հետ կվերադառնան, չկա։
«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ կողմից վճարված՝ համայնքային սեփականություն հանդիսացող միայն հողի վարձավճարի չափը գերազանցում է տարեկան 8 մլն ՀՀ դրամը:
Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ, որը հրապարակել է Factor TV-ին:
Ըստ ակումբի տարածած հայտարարության՝ սխալ է նշված նույնիսկ իրենց ընկերության կազմակերպաիրավական տեսակը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04