Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արթիկցիներ, ո՞նց եք, 68%-ը քվեարկել եք՝ «Ապագա կա»․ Բաքվում ձեր մասին էին խոսում»․ Սևակ Հակոբյան

«Արթիկցիներ, ո՞նց եք, 68%-ը քվեարկել եք՝ «Ապագա կա»․ Բաքվում ձեր մասին էին խոսում»․ Սևակ Հակոբյան
241
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 15:30

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երբ նայում եմ, թե միայն վերջին օրերին ինչ ազդակներ է փոխանցել Ադրբեջանը Հայաստանին ու ինչ պատասխան է ստացել Հայաստանից հիշում եմ «Սպարտակ» ֆիլմը ստրուկների մասին։ Ընդամենը մի քանի բան թվարկեմ։
Քայլ 1․ Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ։
Քայլ 2․ Ադրբեջանը 4 ամսով երկարացրեց Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։
Քայլ 3․ Ադրբեջանի իշխանական հեռուստատեսությունն ընդլայնեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանը»՝ ներառելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։
Հիմա Հայաստանի պատասխանը Ալիևին՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ վստահություն կառուցելու համար, ականապատ դաշտերի 8 քարտեզ կտա։ Ու դա մեկնաբանում են որպես հավատարմություն խաղաղության օրակարգին։ Ի՞նչ օրակարգ․ իսկ Ադրբեջանը քեզ հետ խաղաղության օրակարգ ունի՞։
Նիկոլը հայտարարում է, թե Ալիևը թաքնված տարածքային պահանջներ ունի ու տալիս է ականապատ դաշտերի քարտեզ, որ հանմկարծ ոչ մի ադրբեջանցի զինվոր պայթյունից չզոհվի ու չվիրավորվի։ Փաշինյան-Պապիկյան զույգը չի կարողանում իր զինվորի կյանքը փրկել, մի շաբաթում 4 զոհ է տալիս, բայց ամեն ինչ անում է, որ փրկի ադրբեջանցի զինվորների կյանքը։
Կութ գյուղի միջդիրքային տարածքում արդեն մեկուկես տարի հայ զինվորի դի կա, ՊՆ-ն չի կարողանում հայ զինվորի դիակ բերի, բայց քարտեզ են տալիս, որ հակարծ Ադրբեջանցի զինվորները չզոհվեն։ Դուք պաշտպանության նախարարություն ե՞ք, թե ինչ եք։
Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները դարձել են շեֆի ու ենթակայի, չէ մեղմ եմ ասում, ստրուկի ու ստրկատիրոջ հարաբերություն․ եթե ուզում եք իմանալ ոնց են էդ հարաբերությունները, նայեք 1960 թվին նկարահանված Սպարտակ ֆիլմը։ Լրիվ դա է։ Սրանք ամեն անգամ կատարում են պահանջները՝ հույս ունենալով, թե՝ էս էլ հանձնեմ, ինձնից յան կտան։ Լավ անեմ, որ պլեթով չհարվածեն։ Էսքան խեղճ, էսքան մեղկ, էսքան տկար ԱԱԾ, ԱԳՆ ու ընդհանրապես, կառավարություն ես չեմ տեսել։ Քիչ է մնացել Ադրբեջանից ներողություն խնդրեն նախորդ քարտեզներում անճշտությունների համար։
Ի դեպ, արթիկցիներ ջան, ո՞նց եք, ձեզանից էն 4830-ը, 68 տոկոսը, որ 2021 թվականին գնաց ու քվեարկեց, թե բա՝ Ապագա կա, ո՞նց եք ձեզ զգում, էն օրը ձեր մասին Բաքվում խոսում էին։ Դրանից առաջ էլ թուրքական հեռուստատեսությամբ էին քարտեզ դրել, որով ամբողջ Հայաստանն էր Թուրքիայի մեջ մտնում։ Նիկոլի օրոք թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն իրար հետ կռվում են, թե Հայաստանի տարածքն այդ երկուսից որ մեկին է պատկանում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան