Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Գերմանիայի քաղաքական, փորձագիտական շրջանակներում խուճապ է»․ քաղաքագետ

«Գերմանիայի քաղաքական, փորձագիտական շրջանակներում խուճապ է»․ քաղաքագետ
280
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 16:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Գերմանիայի քաղաքական, փորձագիտական շրջանակներում խուճապ է: ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել հեղուկ գազի վաճառքը Գերմանիային՝ դա հիմնավորելով բնապահպանական խնդիրներով:
Երկու տարի առաջ, ուկրաինական պատերազմի մեկնարկին, Գերմանիան հրաժարվեց ռուսական գազից, բայց այս ոլորտում դիվերսիֆիկացիայի փոխարեն, Բեռլինում որոշեցին ապավինել ամերիկյան մատակարարումներին:
Ահա և արդյունքը:
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տեսանելի զոհն Ուկրաինան է, երկրորդն, ըստ ամենայնի՝ լինելու է ԵՄ-ի առաջատար Գերմանիան, ինչն, անշուշտ, ազդելու է ԵՄ-ի կշռի, նրա ազդեցության վրա»։