Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանի ապագան կարող է լինել երաշխավորված` անվտանգային բոլոր ռեսուրսների մոդեռնիզացմամբ». Արա Պողոսյան

«Հայաստանի ապագան կարող է լինել երաշխավորված` անվտանգային բոլոր ռեսուրսների մոդեռնիզացմամբ». Արա Պողոսյան
215
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 23:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ապագան կարող է լինել երաշխավորված բացառապես անվտանգային համակարգի բոլոր ռեսուրսների մոդեռնիզացմամբ, իսկ ռազմական բաղադրիչի՝ որակական ու քանակական կատարելագործման ու հզորացման ճանապարհով։
Դրան չենք կարող հասնել, եթե չկարողանանք կառուցել արդար հասարակական հարաբերությունների վրա հիմնված կառավարման համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա պետության լիարժեք մասնիկն ու բաժնետերը։
Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել այնպիսի տնտեսություն, որը ի վիճակի կլինի սպասարկել մեծ, էլիտար, մարտունակ, արդիական սպառազինությամբ թանկ վճարվող բանակ։
Բանակ, որի համար երկրի յուրաքանչյուր կետի աշխարհագրական առանձնահատկություն օգտագործվում է՝ որպես պաշտպանական համակարգի կատարյալ էլեմենտ։
Բանակ, որը ինչքան «գետնի վրա է, 3 այդքան էլ գետնի տակ», ու սա բառիս ամենաուղիղ և ամենափիլիսոփայական իմաստներով միաժամանակ։
Եվ բանակ, որը ո'չ միայն երկրի ներսում է, այլև երկրի սահմաններից դուրս...
Հայ ժողովուրդն արժանի է էլիտար ու հզոր Բանակի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան