«Այդ հզոր զենքը կարող է հայտնվել նաև Ադրբեջանի օդանավակայաններում». քաղաքագետ
![]() 286 Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 09:24 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շուրջ երկու տարվա թաքնահարույց և բաց բանակցություններից և անդրկուլիսյան պայմանավորվածություններից հետո, Թուրքիան վավերացրեց Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության իր համաձայնությունը: Իհարկե հասկանալի է, որ Էրդողանը դա արեց F-16 կործանիչների նորացված մոդելները ստանալու՝ Սպիտակ տան թույլտվության դիմաց: Այս գործարքը ուղղակի ազդեցություն է ունենալու հարավկովկասյան և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումների վրա: Հիշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը գրեթե միավորել են զինված ուժերը միասնական հրամանատարությամբ: Թերևս այդ մասին են հայտնում պաշտոնական աղբյուրները: Սա նշանակում է, որ այդ սարսափելի հզոր զենքը կարող է հայտնվել նաև Ադրբեջանի օդանավակայաններում, երբ որ անհրաժեշտ լինի: Այս առումով բավականին բարդ անհասկանալի իրադարձությունների ականատեսն ենք: Մի կողմից եվրոպական ատյաններում դատափետում են Ալիևի վարչակարգը, մյուս կողմից ԵՄ պետությունները Թուրքիայի դաշնակիցը լինելով ՆԱՏՕ-ի մեջ, որևէ կերպ չեն արձագանքում Բաքու-Անկարա սերտ դաշինքին: Մի կողմից եվրոդիտորդներ են ուղարկվում հայ-ադրբեջանական սահման, Ադրբեջանին զսպելու համար, բայց չեն արձագանքում իրենց ռազմաքաղաքական դաշնակցի և Բաքվի համագործակցությանը: Ստացվում է տարածաշրջանային գործընթացներում ներգրավված ուժային կենտրոնների և արտաքին դերակատարների երկիմաստ և երկդիմի փոխհարաբերությունների մի շրջանակ: Միաժամանակ Էրդողանն ու Ռաիսին հանդիպել են բոլոր հարցերում պայմանավորվելու և դիրքորոշումները ճշտելու համար, բացառված չէ, որ քննարկված լինեն նաև միջանցքի հարցերը: ԵԽԽՎ-ի որոշումները Ադրբեջանի մասով ավելի են մերձեցրել Ալիևին և Պուտինին, Կրեմլից իրենց կողմն են քաշում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին իրենց հովանու ներքո պայմանագրի կնքումը իրականացնելու համար: Կարճ ասաց, այս միջազգային փակուղուց դուրս գալը շատ բարդ խնդիր է դարձել, ոմանց կարծիքով անկանխատեսելի հետևանքներով: Բայց միշտ մի ելք կարելի է գտնել, ես, որ լավատես եմ: Պարզապես իրականության զգացումն ու սառը դատողությունը, ճիշտ հաշվարկը պետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում: Շատ ճիշտ է ասված. չկան մշտական դաշնակիցներ և թշնամիներ, կան մշտական շահեր: Դիրքորոշումներրը կարելի փոխել 24 ժամը մեկ, սրբություններով առաջնորդելը ճիշտ չէ, ճիշտը ՀՀ գոյության անվտանգ միջավայրի ապահովումն է: Հիշենք, որ թուղթը մնում է թուղթ, այն միշտ կարելի է պատռել և հիմնավորել պատռելու պատճառը: Արցախի անկումը միջազգային դերակատարների թատրոնի առջև դրա ապացույցն է: 26 տարի բանակցեցին մի բանի շուրջ, խուլ և համր դարձան այլ իրադարձությունների ժամանակ»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
