«ԵԱՏՄ-ում բացակայում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման միասնական մոտեցումը». Փաշինյան

Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է գործարկել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարների հարցում ԵԱՏՄ անդամ պետությունների հստակ միասնական մոտեցման բացակայությունը։ Այս մասին Ալմաթիում իր նախագահությամբ ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վստահ եմ, որ առանց բացառության ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Փաշինյանը:

«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
7517:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8316:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
8415:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
9313:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
9810:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
200Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
28114.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
39513.09.2026, 15:30