Միլիոնավոր դրամների շեղում՝ ՔՊ-ական պատգամավոր ամուսինների փաստաթղթերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ պատգամավոր դառնալն ակտիվիստ Լենա Նազարյանը օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ և ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ՝ ըստ պաշտոնական հայտարարագրի: Ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի և նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միևնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում:
Եվ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը՝ Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել՝ 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել: Իհարկե, այս բացահայտումը պետք է աներ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ընդդիմադիր պատգամավորների ամեն լուման խոշորացույցով ստուգում է, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանական կարկառուն ներկայացուցիչների թույլ տված սխալները վրիպել են կարևորագույն այդ կառույցի աչքից:
Հիշեցնենք, որ և՛ Լենա Նազարյանը, և՛ նրա ամուսինը մինչ հեղափոխությունը երթևեկում էին 100-դրամանոց «Գազել»-ներով, իսկ հիմա փափուկ կյանքով են ապրում. ճամփորդում են, տուն ու ամառանոցային հանգստի գոտի Ծաղկաձորում անշարժ գույք են գնում»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04