Պետական բյուջեի պակասուրդը մեծացել է
![]() 720 Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 19:48 ՀՀ պետական բյուջեի ծախսերը հունվար-նոյեմբերին գերազանցել են եկամուտները, ինչի արդյունքում ձևավորվել է բյուջեի պակասուրդ՝ շուրջ 62.7 մլրդ դրամի չափով: Սակայն վերջինս ավելի փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված պակասուրդը, որը կազմում էր 86.3 մլրդ դրամ, գրում է «Արմլուր»-ը։ Այս առումով ևս բյուջեի կատարումն էականորեն շեղվում է պլանից, քանի որ դեռևս հունվար-սեպտեմբեր ամիսներին պակասուրդը պետք է կազմեր 196.2 մլրդ դրամ (իսկ ըստ ճշտված պլանի՝ 248.4 մլրդ դրամ): Ընդ որում, շեղումները հիմնականում պայմանավորված են կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչն առավել խնդրահարույց է տնտեսական զարգացումների տեսանկյունից: Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։ 2024թ. բյուջեով պլանավորվում են 124.6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024 թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։ Տարակուսելի է, որ չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ աճին՝ 2024թ. բյուջեով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների չափազանց «համեստ» աճ։ Այնպիսի տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել կա՛մ «մտածված» («ապահովության համար»)՝ դրույքաչափերը հիմնականում ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեղադրանքից խուսափելու համար, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճը կհանգեցնի կայանվող ավտոմեքենաների ֆիզիկական ծավալների գրեթե նույնպիսի կտրուկ նվազման։ Չի բացառվում, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինելու դեպքում այդ հանգամանքը իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում: Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ խնդրի լուծման այդպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Հակառակ դեպքում՝ դրույքաչափերի բարձրացման բացասական հետևանքները կարող են գերազանցել ակնկալվող դրական արդյունքին։ Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխությունը, ի վերջո, ունենա միայն ֆիսկալ ազդեցություն՝ առավել խորացնելով առկա լուրջ սոցիալական բևեռացումը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
13603:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
335Երեկ, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
226Երեկ, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
252Երեկ, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
213Երեկ, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
251Երեկ, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
57510.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
111510.03.2026, 00:25
