Ի՞նչ առաջարկներ է Հայաստանը փոխանցել Ադրբեջանին. «Հրապարակ»
![]() 237 Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանն ուրբաթ օրը այցելել էին ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ծանոթացել Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։ «Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են»,- հայտարարել են նրանք։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ իրականում գործընթացի տրամաբանությունն ամբողջապես արտացոլված է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրապարակային հայտարարություններում։ «Կողմերի առաջարկների փոխանակությունները հենց այդ տրամաբանությամբ են կազմված, այսինքն՝ Փաշինյանն ինչ ասում է, ձևակերպված են Հայաստանի անունից ներկայացվող առաջարկներում, Ալիևի հայտարարություններն էլ՝ Ադրբեջանի ներկայացրածում։ Այդ առաջարկներին ծանոթանալով՝ մենք ո՛չ խաղաղության գործընթաց ենք տեսնում, ո՛չ փոխանակվող առաջարկներում հավելյալ մեխանիզմներ, որով Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը, այսինքն՝ չենք տեսնում գործընթաց, որը կարելի է թեկուզ հարաբերությունների կարգավորում անվանել, ուր մնաց թե խաղաղության գործընթաց, տեսնում ենք Ադրբեջանի՝ ուժի պարտադրանքով ձեռք բերածի արձանագրման գործընթաց և տեսնում ենք ՀՀ-ի անունից բանակցողների ոչ արդյունավետ, ոչ տրամաբանական փորձերը՝ հակազդելու դրան։ Ավելի պարզ ասեմ՝ հիմնական սկզբունքների շուրջ անգամ համաձայնություն չկա․ Ադրբեջանը չի ընդունում, որ սահմանագծման-սահմանազատման գործընթացի հիմքը պետք է լինեն 1970-ականների քարտեզները, որոնք առաջարկում են Փաշինյանն ու իր թիմը, Ադրբեջանը որևէ նշան ցույց չի տալիս, որ պատրաստվում է դուրս գալ մեր սուվերեն տարածքից, և բանակցությունները, ըստ էության, այն մասին են, որ Ադրբեջանն ընդունում է, որ իր կողքը կա Հայաստան, բայց թե ինչ տարածքով, ինչ սահմանով, դրա մասին որևէ ամրագրում չկա։ Ընդհանրապես, մեր տեսած որևէ առաջարկում չկա ՀՀ տարածքային ամբողջականությունը երաշխավորող մեխանիզմ, չկան հավելյալ երաշխիքներ, որով Ադրբեջանի ագրեսիան կզսպվի, սրանք գաղտնի տվյալներ չեն, և այս մասին նաև մենք Նիկոլ Փաշինյանին ենք ասել Ազգային ժողովում»,- մանրամասնում է ընդդիմադիր պատգամավորը՝ տարակուսելով, թե ինչպես էին իշխանականները ամիսներ շարունակ հանրությանը հույս ներշնչում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է։ Նրա կարծիքով, նոր առաջարկների այս փաթեթով իշխանությունն ընդամենը փորձում է իմիտացիա ստեղծել, թե բանակցային գործընթացը շարունակվում է»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
