Գետք գյուղի գյուղապետին աշխատանքից ազատել են հարցազրույց տալու համար
![]() 410 Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ., 00:48 Շիրակի մարզի Գետք գյուղի գյուղապետին աշխատանքից ազատել են հարցազրույց տալու համար, գրում է «Հրապարակ»-ը։ Մոտ 7 ամիս առաջ ՔՊ-ի կողմից գյուղապետ ընտրված Աշոտ Շաբոյանը պարզվում է՝ «վրիպել» է «ՕրագիրՆյուզ»-ի թղթակցին տված հարցազրույցում, որտեղ անդրադարձ էր կատարվել Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի խնդիրներին։ Լրագրողի հետ զրույցում գյուղապետ Աշոտ Շաբոյանը, խոսելով գյուղի խնդիրներից, մասնավորապես ասել էր. «Մեր գյուղի ամենամեծ խնդիրը կապված է գազաֆիկացման և ոռոգման ջրի հետ։ Սոցիալական խնդիրներ են, որի պատճառով մարդիկ կարող են լքել գյուղը»։ Գյուղապետը նաև նշել էր, որ սահմանամերձ Գետքը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը ևս փակվի։ Գյուղացիները համաձայն չեն, որ գյուղի դպրոցը միավորվի հարևան Երազգավորսի դպրոցին, և իրենց երեխաները կիլոմետրեր կտրեն դպրոց հաճախելու համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ Շիրակի մարզային իշխանությանը դուր չի եկել գյուղապետի անկեղծությունը և ազատման դիմում են պահանջել։ Աշոտ Շաբոյանն այս պահին իր ազատման մասին հրաժարվում է խոսել, սակայն չի հերքում, որ դիմում է գրել։ Ուշագրավ է, որ օրեր առաջ «ՕրագիրՆյուզ»-ի թղթակից Անահիտ Ղազարենցը գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ իր դեմ արշավ է սկսվել՝ Գետքի խնդրին անդրադառնալուց հետո։ Այսօր նա ևս մեկ գրառում է արել․ «Նիկոլի ժողովրդավարությունը.... |

Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ (տեսանյութ)
6812:05
Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է
8711:12
Մեքսիկայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
14609:33
Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
44900:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
168Երեկ, 22:42
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
223Երեկ, 22:18
Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը
309Երեկ, 18:36
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ
282Երեկ, 09:30
