«Առաջին անգամն է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն». վարչապետ
![]() 559 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 11:24 «Քաղաքական կամք ու ցանկություն միշտ ունեցել ենք, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, բայց միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է ունենալ գործիքներ, այդ գործիքը ստեղծվեց. առաջին անգամ Սևանա լճի վրա ջրային պարեկային ու առափնյա ծառայության բացումն արեցինք և, մեր իրավապահների, ՏԻՄ-երի համագործակցված աշխատանքով դա իրականացվեց»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ծրագրում են Սևանա լճի պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով: «Գուցե ձևակերպումս տարօրինակ հնչի, սա առաջին անգամն է, երբ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն: Սա անում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանում ձկնորսություն իրականացնելով, ամեն ինչ արվում է Սևանում վերարտադրությունն ապահովելու համար: Իհարկե դա ազգային, պետական հարստություն է, մեծ հաշվով Սևանում ձկնապաշարի նորմալ բազմացման առաջին շահառուները Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր բողոքում են սահմանափակումների կապակցությամբ»,- հավելել է Փաշինյանը: |

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
215Երեկ, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
46701.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
39601.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
38001.04.2026, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
38201.04.2026, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
31301.04.2026, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
71027.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
241225.03.2026, 00:19
