«Իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմադիրները կարող են համախմբվել Մարությանի շուրջ». Աբգարյան. «Հրապարակ»
![]() 205 Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 7-ին Երևանի ավագանին «Հանրային ձայն» խմբակցության աջակցությամբ նիստ գումարեց՝ ավագանու մանդատներից զրկելով մի քանի ընդդիմադիրների, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Զրուցել ենք Մարությանի թիմակից՝ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ: - Հայկ Մարությանին զրկեցին ավագանու մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան: - Արամ Մանուկյանը: Նա «Ազգային առաջընթաց» կուսակցությունից է: - Ո՞րն է ձեր հաջորդ քայլը լինելու: Տպավորություն է, թե իշխանությունը Հայկ Մարությանին համարում է իր թիվ 1 մրցակիցը, և ամեն բան անում են նրան լռեցնելու համար: - Իրականում Մարությանին մանդատից զրկելով մեզ մեծ վատություն չեն անում: Նրան չեն կարողանալու զրկել քաղաքապետարան մտնելու իրավունքից: Մենք ազատ կարող ենք նրան հանրային լսումների հրավիրել, կազմակերպել հանդիպումներ քաղաքացիների հետ և այլն: Այնպես որ, մեզ չեն վնասում այս որոշմամբ, միայն մեկ խնդիր կա․ Ավինյանին իմպիչմենտ հայտնելու դեպքում չենք կարող մեր միասնական թեկնածուին՝ Հայկ Մարությանին առաջադրել: Այս իշխանություններն ունեն մտավախություն, որ ընդդիմադիրները կարող են կոնսենսուսի գալ և հեռացնել Տիգրան Ավինյանին՝ համախմբվելով Մարությանի շուրջ: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
