«Վարդանին և Ավարայրի նահատակներին վերագրվող հուշակոթող». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդանին և Ավարայրի նահատակներին վերագրվող հուշակոթող, 5-6-րդ դարեր, Անգեղակոթ, Սյունիք:
Եվ մի փոքրիկ հատված Եղիշեի ցնդելու լեզվից՝ ողբ, կարոտ, ափսոսանք: Համարյա այսօրվա պես...
« …եհաս գարուն եւ եկին նորեկ ծիծռունք. տեսին եւ խնդացին կենցաղասէր մարդիկ, եւ նոքա ոչ երբէք կարացին տեսանել զանձկալիսն իւրեանց։ Ծաղիկք գարնանայինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, եւ աչք իւրեանց կարաւտացան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա։ Սպառեցան բարակք որսականք, եւ խցեալ կուրացան արշաւանք որսորդաց։ Բնագրաւք յիշատակեցան նոքա, եւ ոչ մի տաւնք տարեկանաց ոչ ածին զնոսա ի հեռաստանէ. ի ճաշատեղս նոցա հայեցան եւ արտասուեցին, եւ յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա։ Բազում արձանք կանգնեալ էին յանուն նոցա, եւ անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա»։
Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին:
«... գարուն հասավ, և նոր ծիծեռներ եկան, կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց, նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա»:
Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին»:



Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
125Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
61815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
43513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75408.09.2026, 23:12