Պատվերով հարցազրույց, իջեցված Արցախի դրոշ․ Փաշինյանի աղմկահարույց հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին վերջերս տված սկանդալային հարցազրույցը թեժ կրքեր էր բորբոքել:
Նախ՝ հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել էին Հանրային ռադիոյից, բացի այս, հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի հարցազրույցից: Նախ՝ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է որոշել հարցազրույց տալ, վարչապետի աշխատակազմից զանգահարել են Հանրային ռադիո ու ասել, որ պետք է հարցազրույց կազմակերպել վարչապետի հետ:
Ավելին՝ Փաշինյանը նաև ինքն է ընտրել, թե որ հաղորդավարին պետք է հարցազրույց տա. այս դեպքում խոսքը հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի մասին է: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել է, որ հարցազրույցի ոլորտում ավելի փորձառու մեկն անցկացնի հարցազրույցը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հենց տվյալ հաղորդավարի հետ է ցանկանում հարցազրույց ունենալ:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հարցազրույցի նախօրեին՝ գիշերը, քաղաքապետարանից գնացել են Հանրային ռադիո և շենքի մոտակայքում տեղակայված Արցախի դրոշը հանել:
Հանրային ռադիոյի տնօրինությունը, դա տեսնելով, նախ անակնկալի է եկել, որ Արցախի դրոշը հեռացրել են, ապա կարգադրել է, որ կրկին դրոշը տեղադրվի: Արդեն հարցազրույցի գալիս Փաշինյանը, տեսնելով, որ դրոշն իր տեղում է, բարկացել է ու որոշել ամբողջ հարցազրույցը իսկական սկանդալի վերածել:
Տեղեկությունների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Վերջինս ասաց. «Հարցազրույցի մասնակցած մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետը, մեզ համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, և նրա վրա տարածվում են տեղեկատվության աղբյուրի պաշտպանության կանոնները, ուստի կարծում եմ, որ տեղին չէ բացահայտել՝ թե ինչպես է կազմակերպվել հարցազրույցը, կամ ով է կատարել հարցազրուցավարի ընտրությունը. դա մեր ներքին խոհանոցին վերաբերող հարց է: Ինչ վերաբերում է դրոշին, ես հաստատում եմ, որ առավոտյան նկատել ենք, որ դրոշը իջեցվել է. չգիտեմ՝ ովքեր են եղել իջեցնողները. հենց նկատել ենք, նորից տեղադրել ենք այն»»։

Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
419:36
«Կա պայմանավորվածություն Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման շուրջ»․ Անի Բադալյան
1519:24
«Իրանը մտադիր է հետագայում ևս առանց տատանվելու պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի»․ Իրանի ԱԳՆ
3519:13
«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում՝ Բրյուսելից»․ Սուրեն Սուրենյանց
4918:54
«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան
4918:42
«Հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», զրպարտչական է․ պահանջում եմ ներողություն խնդրել»․ Ռուբեն Մխիթարյան
5718:12
«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան
5117:48
«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
6017:12